Յուլիա Տիմոշենկոն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին անվանել է Ուկրաինայում Մոսկվայի «հինգերորդ շարասյան» ղեկավար, գրում է «Ուկրաինական պրավդան»:
Տիմոշենկոն պնդում է, որ Յանուկովիչն ու նրա կողմնակիցները հանձնում են Ուկրաինայի ազգային շահերը հօգուտ Ռուսաստանի՝ նեղ անձնական շահեր հետապնդելով: «RosUkrEnergo-ի գումարների վերադարձը թույլ կտա միլիարդավոր դոլարներ աշխատել նախագահի մերձավոր շրջապատին»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ գործընթացը միայն «Նավթոգազի» սնանկության սկիզբն է, ինչն, իր հերթին հանգեցնելու է Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը Ռուսաստանին հանձնելուն:




























