Տեղեկատվական անվտանգության մասնագետ Ինդրաջիթ Բհայանը WhatsApp հավելվածում սխալ է հայտնաբերել, որը թույլ է տալիս սմայլերի միջոցով խափանել դրա աշխատանքը: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Hacker News-ը:
Հավելվածում անսարքությունն առաջանում է, եթե օգտատերը 4 հազար սմայլ պարունակող հաղորդագրություն է ստանում: Ընդ որում, խափանվում է Android բազայով գործող հավելվածը, իսկ iOS-ի վրա հավելվածն ուղղակի «կախում է»: Բուն խնդիրն առաջանում է բուֆերի գերծանրաբեռնվածության պատճառով:
Բհայանը նաեւ պարզել է, որ WhatsApp-ը հնարավոր է վթարային անջատման բերել ավելի քան 2 հազար բառ ուղարկելով: Ավելի ուշ WhatsApp-ը սահմանափակել էր հաղորդագրության տեքստում նիշերի քանակը:




























