Սեպտեմբերի 8-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 31-ամյա Օվսաննա Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա այս տարվա հունիսին, գտնվելով 73-ամյա Ռազմիկ Կ.-ի տանը, ննջասենյակի պահարանից գողացել է 180.000 դրամ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է նաեւ, որ Օվսաննա Գ.-ն ապրիլի սկզբներին, գտնվելով 42-ամյա Անժելիկա Մ.-ի բնակարանում, նրա անդրավարտիքի գրպանից գողացել է 25.000 դրամ:

Կատարվում է հետաքննություն: