Թուրքիայի մաքսային վարչությունը ավելացրել է զբոսաշրջիկների կողմից երկիր ալկոհոլի, սիգարետների եւ օծանելիքի ներմուծման թույլատրելի չափաբաժինները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոր կանոններով մեկ մարդն իրավունք ունի սահմանից անցկացնել երեսուն տուփ սիգարետ (նախկինում քսան էր), 2 լիտր ալկոհոլ` 22 աստիճանից ցածր թնդություն ունեցող խմիչքների համար (նախկինում 1) եւ 3 լիտր խմիչք`  22 աստիճանից ավելի շատ թնդություն ունեցող խմիչքների համար (նախկինում 2):

Նաեւ թույլատրվում է  1 լիտր օծանելիք ներմուծել: