Սանտա Կլաուսը սկսել է իր ավանդական սուրբծննդյան ճամփորդությունը: Ձմեռային հրաշագործի տեղաշարժներին հնարավոր է հետեւել Հյուսիսային Ամերիկայի Օդատիեզերական պաշտպանության հրամանատարության կայքում (NORAD), նաեւ Google-ի հատուկ ռադարի օգնությամբ:
Ինչպես նշում են հյուսիսամերիկյան զինվորականները՝ հիմա արդեն կարելի է հետեւել Սանտայի տեղաշարժներին ու նրա նվիրած նվերների քանակին: Տեղեկությունները հրապարակվում են իրական ժամանակի ռեժիմով, հայտնում է Gazeta-ն:
1955 թ. ՀՕՊ մայրցամաքային հրամանատարության՝ NORAD-ի նախորդի հեռախոսահամարը սխալմամբ նշվել է գովազդում, որը երեխաներին կոչ էր անում զանգահարել Սանտային: 2009 թ. NORAD-ի ներկայացուցիչ Ջոյս Ֆրանկովիսը հայտնել է, որ հիմք ընդունելով պատմական տվյալները ու Սանտայի տեղաշարժներին 51 տարի հետեւելուց ստացված տեղեկությունները, կարելի է հավաստիացնել, որ հեքիաթային հրաշագործը դեռ ապրում է ամբողջ աշխարհի մարդկանց սրտերում:
Ինտերնետ- օգտատերերին Սանտա Կլաուսի հատուկ ռադար է առաջարկում նաեւ Google-ը: Ինտերակտիվ կայքում կարելի է տեսնել Հյուսիսային բեւեռում ձմեռային հրաշագործի գյուղը ու հետեւել հրաշագործի տեղաշարժներին: Google-ի տվյալներով Սանտան ճանապարրհ կընկնի շատ շուտով:




























