Ռուսաստանի ԱԳՆ-ն սեպտեմբերի 9-ին ՌԴ կառավարության նախագահության նիստում ներկայացնելու է «Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքական Հանրապետության կառավարությունների միջեւ Թուրքիայում «Աքքույու» տեղանքում ատոմային էլեկտրակայանի շինարարության եւ շահագործման ոլորտում համագործակցության վերաբերյալ Համաձայնագրի վավերացման մասին» դաշնային օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2010թ. մայիսի 12-ին:

Համաձայնագրի նպատակն է Թուրքիայում ատոմային կայանի ստեղծումը` «կառուցիր-տիրիր-շահագործիր» սկզբունքով:

Այդ կապակցությամբ Թուրքիայում բաժնետիրական ընկերություն է ստեղծվելու, որի 100 տոկոս բաժնետոմսերը սկզբնապես պատկանելու են ռուսական կողմին: