Եվրախորհրդարանը սեպտեմբերի 9-ին բանաձեւ է ընդունել, որով կոչ է արել անհապաղ դադարեցնել գնչուների արտաքսումը Ֆրանսիայից:

Ինչպես հաղորդում է BBC-ն, եվրոպական պատգամավորները կոչ են արել Եվրահանձնաժողովին եւ ԵՄ անդամ երկրների կառավարություններին միջոցներ ձեռնարկել գնչուներին եվրոպական հանրությանը ինտեգրելու համար:

Տարվա սկզբից Ֆրանսիայից Ռումինիա են արտաքսվել մոտ հազար գնչուներ: