Այսօր` սեպտեմբերի 9-ի երեկոյան, ժամը մոտավորապես 21:30-ին ավտովթար է տեղի ունեցել Իսակովի պողոտայի եւ Իսահակ Գասպարյանի փողոցի խաչմերուկում: Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: Մեկը եղել է 20ՍԼ431 համարանիշի սեւ, մյուսը` 77ԼՕ088 համարանիշի ոսկեգույն «Մերսեդես»: Տուժածներ չկան:

Այս պահին դեպքի վայրում են Արմավիրի եւ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Ըստ Գագիկ Շամշյանի, սեւ «Մերսեդեսի» ղեկին եղել է 23-ամյա Միսաք Մարգարյանը, իսկ ոսկեգույն «Մերսեդեսի» ղեկին` 25-ամյա Վազգեն Վարդանյանը:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի