Մինսկը կարող է հարթակ լինել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման համար: Այս մասին NEWS.am–ին տված հարցազրույցում հայտնել է Բելառուսի հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Իգոր Նազարուկը

Նրա խոսքով, ղարաբաղյան հարցի նման խնդիրները ոչ թե «թեժ» այլ «սառը» ռեժիմում լուծելու համար բանակցությւոններ են պետք: «Հենց դրան էլ ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Վստահ եմ, որ երբ սկսվում են շփումները, ավելի մեծ փոխըմբռնում է ապահովվում, իսկ երբ մենք իրար հասկանում ենք, ուրեմն նաեւ վստահության լրացուցիչ տարրեր են հայտնվում: Ես վստահ եմ, որ դա է միակ ճիշտ ուղին: Բանակցություններ, հանգիստ շփում, առանց «թեժ» փուլին անցնելու»,- ընդգծեց Իգոր Նազարուկը: