Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 326-րդ կմ-ում, Սուրենավան Գյուղի ճանապարհին, «Պեժո» 206 մակնիշի IR 54 644 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել Ճանապարհային երթեւեկելի մասից եւ բախվել երկաթե ձողասյանը: Ինչպես վթարի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը` 30-ամյա Մուհամմադ Ալի Իբրահիմին եւ ուղեւորը` 31-ամյա Նասր Սարդիխի Խոլամը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի քաղաքային հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի, 2-րդ դասակի աշխատակիցները: Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի տուգանային հրապարակ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




























