Թուրքիայի եւ Իրանի կողմից արաբական երկրների գործերին միջամտելը բացասական ազդեցություն է ունեցել արաբական շատ երկրների ներքին կայունության վրա, հայտնել է ԱՄԷ-ի ԱԳՆ-ի հարցերով պետական նախարար Անվար Քարքաշը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թուրքիայի եւ Իրանի անթաքույց միջամտությունը բացասաբար է ազդել արաբական շատ երկրների կայունության վրա, դեռ չենք խոսում այն մասին, որ դա նրանց ինքնիշխանության խախտում է, ինչի հետ հաշտվել ոչ մի դեպքում չի կարելի», — ասել է նա:

Նախարարը տվյալ հայտարարությունն արել է Արաբական պետությունների լիգայի արտակարգ նստաշրջանին, որը նվիրված է Իրաքում թուրքական զորքի ներկայությանը եւ տեղի է ունենում Կահիրեում` կազմակերպության գլխավոր շտաբում: