Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից 2012թ.-ից հետախուզվող 28-ամյա Մանվել Ավետյանը դեկտեմբերի 23-ին հայտնաբերվել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ավետյանը հետախուզվում էր 2012թ.-ի մարտի 12-ից Գերմանիայի դաշնային Հանրապետության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից «Ճանապարհային պատահար մարմնական վնասվածք պատճառելով» մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանավորում:
Ավետյանին հայտնաբերելու մասին արդեն տեղյակ է պահվել Հայաստանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











