Մոսկվայի «Կրեստյանսկայա զաստավա» մետրոյի կայարանում ծածկռտուք է եղել՝ գազային զենքի օգտագործմամբ: Արդյունքում տուժել են երեք մարդ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այդ մասին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Նրա խոսքով, Կայարանի շքասրահում ծեծկռտուք է եղել, մասնակիցներից մեկը գազային ատրճանակ է օգտագործել: «Միջադեպի արդյունքում երկու մարդ հրազենային վնասվածք է ստացել, եւս մեկին տեղափոխել են հիվանդանոց բազմաթիվ վնասվածքներով եւ սալջարդերով»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Մոսկվայի մետրոպոլիտենի վարչության մամուլի ծառայության տեղեկություններով, երկու դաղստանցիների եւ սլավոնական արտաքինով երիտասարդների միջեւ կռիվ է սկսվել մետրոյի վագոնում: Դաղստանցիներից մեկը հանել է ատրճանակն ու վիրավորել երիտասարդներին:

Ծեծկռտուքին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է մի քանի հոգի: Նրանց տեղափոխել են ոստիկանություն: