Այն բանից հետո, երբ Samsung Galaxy A9 ֆաբլեթը սերտիֆիկացում է անցել ԱՄՆ-ում, այն սերտիֆիկացրել է նաեւ չինական TENAA-ն:
Սա առաջին նշաններից մեկն է, որ նորույթը շուտով կհայտնվի շուկայում: Ցանցում արդեն հայտնվել են Samsung Galaxy A9-ի առաջին լուսանկարները, ինչպես նաեւ մի շարք տեխնիկական առանձնահատկությունների մանրամասները: Ինչ վերաբերում է չափերին, ապա կկազմի 161,7x80,9x7,4 մմ, իսկ քաշը կլինի 200 գրամ, հաղորդում է Informing.-ը:
Որոշ աղբյուրները նշում են, որ նորույթը կունենա 32 ԳԲ հիշողություն եւ 3 ԳԲ օպերատիվ հիշողություն: Հեռախոսում կա MicroSD, որը կարող է ապահովել մինչեւ 128 ԳԲ հիշողության քարտի աշխատանքը:
Samsung Galaxy A9-ն ունի 6-դյույմանոց դիսփլեյ Super AMOLED եւ Full HD: Գաջեթն ունի 13 եւ 8 մեգապիքսելանոց տեսախցիկներ:




























