Երկրի հայտնի լուսանկարը, որն արել է «Ապոլոն-8» տիեզերական առաքելության անձնակազմը 1968 թվականի դեկտեմբերի 24-ին, Սուրբ Ծննդյան նախօրեին, իր կայքում հրապարակել է ՆԱՍԱ-ի կայքը:

«Ապոլոն-8»-ի թռիչքի ընթացքում առաջին անգամ մարդիկ հասել են մեկ այլ երկնային մարմնի՝ Լուսնի մակերեւույթ: Այս թռիչքը նոր դարաշրջան բացեց տիեզերական տարածության ուսումնասիրության եւ մարդկության պատմության մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Այդ թռիչքի ժամանակ մարդիկ առաջին անգամ դուրս են եկել Լուսնի մակերեւույթ եւ տեսել իրենց մոլորակը կողքից ու ամբողջությամբ: Նրանք առաջին անգամ լքել են Երկրի ձգողականության դաշտը եւ հայտնվել Լուսնի ձգողականության դաշտում: