«Ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ՝ քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը հնարավոր է, երեքշաբթի օրվանից հացադուլ հայտարարի: Թերթի տեղեկություններով՝ արդեն 4-րդ ամիսն է, ինչ քաղբանտարկյալին չեն տարել մասնագիտացված բուժհաստատություն՝ բուժզննման, ինչը պետք է անեին առնվազն ամիսը մեկ անգամ: Իշխանությունների այս վերաբերմունքից զայրացած՝ քաղբանտարկյալը, պարբերականի տեղեկություններով, հայտարարել է, որ եթե մինչեւ երեքշաբթի իրեն չտանեն բուժզննման, ապա ինքը երեքշաբթի օրվանից հացադուլ կհայտարարի:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որտեղ գտնվում է քաղբանտարկյալը, վերջինս ստացիոնար բուժում է ստանում: Սակայն հիվանդանոցը տեխնիկապես ի վիճակի չէ մասնագիտական բուժում տալ  քաղբանտարկյալին: