Ռուսաստանը մինչեւ 2016-ի սեպտեմբեր Իրանին զենիթա-հրթիռային համակարգերի երկու գնդային լրակազմ կմատակարարի: Այդ մասին հայտնել է աղբյուրը ռազմա-տեխնիկական համագործակցության համակարգից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշվում է, պայմանագրի արժեքը գերազանցում է 1 մլրդ եվրոն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ յուրաքանչյուր լրակազմի մեջ կմտնի գումարտակի հրամանատարական կետ եւ երկու դիվիզիա` յուրաքանչյուրում գործարկման չորս համակարգ:



























