Վերջին 10 օրում Թուրքիայի պետական կառույցների ու մասնավոր ընկերությունների հազարավոր կայքեր աննախադեպ կիբերհարձակման թիրախում են հայտնվել։
Ինչպես գրել է թուրքական Diken պարբերականը, Թուրքիայի պետական կառույցներին պատկանող բոլոր կայքերի դեմ կիբերհարձակումը տեղափոխվել է նաեւ բանկային ու խոշոր առեւտրային ընկերությունների կայքեր։
Թուրքիայի Garanti bank, Zirrat bank, Is bank եւ այլ բանկերի կայքերը, մոբայլ հավելվածները, բանկոմատները խափանվել են կիբերհաձումների հետեւանքով։
Թուրքիայում այս կիբերհարձակումների հետեւում փորձում են կասկածել Ռուսաստանին, սակայն Anonymous-ի տարածած հայտարարությունը կարծես վերջ է դրել կասկածներին։ Anonymous-ը հայտարարել էր, թե Թուրքիան նավթ է գնում «Իսլամական պետությունից», որի համար իրենք հարձակում են իրականացնելու Թուրքիայի դեմ։




























