Տյումենի շրջանային կենտրոնական դատարանը դատավճիռ է կայացրել ՀՀ քաղաքացիներ, 21-ամյա Արման Գեւորգյանի, 24-ամյա Արթուր Գեւորգյանի եւ Ադրբեջանի  քաղաքացի 25-ամյա էլչին Մեհդիեւի նկատմամբ՝ մեղադրելով ավազակության եւ կողոպուտի մեջ:

Պարզվել է, որ նրանք ապրել են Տյումենում եւ որեւէ տեղ չեն աշխատել: Ապրելու համար գումարներ հայթայթելու նպատակով նրանք զբաղվել են թալանով:

2010թ. հունվարի 24-ի գիշերը Մեհդիեւն ու Արթուր Գեւորգյանը հարձակվել են մի տյումենցու վրա եւ կողոպտել հեռախոսը, գումարները, անգամ բաճկոնն են հանել:

Մեհդիեւը Արման Գեւորգյանի հետ ավազակություն է արել նաեւ փետրվարին: Խումբը մի քանի ավազակային հարձակում է իրականացրել: Փետրվարին հաջողվել է նրանց ձերբակալել:

Էլչին Մեհդիեւը դատապարտվել է 5 տարվա, Արթուր Գեւորգյանը՝ 4,5 տարվա բանտարկության: Արման Գեւորգյանը դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման: