Beeline-ը պարգեւատրել է ամանորյա խաղարկության հաղթողներին, որին մասնակցել է ընկերության շուրջ 5000 բաժանորդ: Խաղարկությանը մասնակցել են Beeline-ի բոլոր այն բաժանորդները, ովքեր 2015 թ. նոյեմբերի 23-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը ձեռք են բերել ընկերության բրենդային հեռախոսներ եւ միացել «Սմարթ+» սակագնային փաթեթին:

Խաղարկության գլխավոր մրցանակը` երեք ուղեգիր դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, շահեցին Լ. Ավետիսյանը, Ա. Դավթյանը եւ Է. Պետրոսյանը: Մրցույթի եւս 50 մասնակից շահեցին Beeline պլանշետներ: Պարգեւատրման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ այսօր Ազատության 24/1 հասցեում գտնվող ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակում, ներկա էր Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Ընկերության ղեկավարը շնորհավորեց հաղթողներին եւ նրանց նվիրեց ուղեգրերն ու պլանշետները: «Ի սրտե շնորհավորում եմ ամանորյա խաղարկության բոլոր հաղթողներին եւ շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին մեր բրենդային հեռախոսները գնելու եւ Beeline-ի բաժանորդ լինելու համար: Թող որ գալիք Նոր Տարին ձեր ընտանիքներին բերի երջանկություն, սեր եւ բարություն, իսկ մենք, որպես երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր, ամեն ինչ կանենք, որպեսզի դուք շարունակեք հաճույքով օգտվել մեր պարզ, հարմար եւ հասանելի ծառայություններից», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2015 թ. նոյեմբերի 23-ին մեկնարկած Beeline-ի ամանորյա խաղարկությանը հնարավորություն ունեին մասնակցելու ֆիզիկական անձ հանդիսացող այն բաժանորդները, ովքեր ձեռք էին բերել սմարթֆոն եւ միացել «Սմարթ+» սակագնային փաթեթին: