Թայվանում զանգվածային ամուսնական արարողություն է եղել:

163 հարսանիք է իրականացվել միաժամանակ  9-րդ ամսի, 9-րդ օրվա առավոտյան ժամը 9-ին:

Թայվանի բնակիչների համար 9 թիվը յուրահատուկ նշանակություն ունի: 9 թիվը՝ «ցզյու» չինարենից թարգմանաբար նշանակում է «երկար», նշում է գործակալության զրուցակիցը:

«Ես եւ իմ կինը ծնվել ենք սեպտեմբերի 9-ին: Մենք հուսով ենք, որ մեր ամուսնությունը հավերժ կտեւի»,- ասել է ամուսնացողներից մեկը:

99 տարի առաջ հռչակվել է Չինական Հանրապետության անկախությունը: Թվերի նման համընկնումը լրացուցիչ խթան էր մեծ միջոցառում կազմակերպելու համար: