Հրապարակվել է Twitter-ի հայտով գրանցված արտոնագիրը, որը կոչվում է «Անօդաչու թռչող սարք հաղորդագրությունային ապահովմամբ», տեղեկացնում է Popular Science-ը:
Արտոնագիրը նկարագրում է դրոնին հրահանգների փոխանցումը թվիթերյան հաշվի միջոցով, որը կապված է անօդաչու թռչող սարքին, ընդ որում դրոնը կարող է կառավարվել ոչ թե մեկ մարդու կողմից, այլ` մի քանի օգտատիրոջ «հրահանգների որոշման ժողովրդավարական սկզբունքի կիրառությամբ», գրում է Gazeta-ն:
Կառավարման նման տարբերակը կարող է հակամարտության մեջ մտնել ամերիկյան դաշնային ավիացիոն ադմինիստրացիայի վերջին կանոնների հետ, որը վերջերս սկսել է դրոնների սեփականատերերի պարտադիր գրանցումը:




























