Հարավկորեացի գյուտարար Ին Չան Փարկը կնոջ հետ բաժակակից-ռոբոտ է ստեղծել` «Դրինքի Ռոբոտին», որի վերաբերյալ տեսանյութը Facebook-ում արդեն 1 մլն դիտում է հավաքել:
Երեւում է` ռոբոտը նմանակում է մարդու շարժումները, հաճույքով համաձայնում է խմել, չխկացնում է եւ բաժակի պարունակությունը բերանն է լցնում, որտեղից այն հայտնվում է Դրինքիի մարմնի ներքին հատվածի դերը խաղացող տարայում: «Վառելիքի» ընդունումից հետո ռոբոտի այտերին էլեկտրոնային շառագունում է հայտնվում, գրում է Gazeta-ն:
Բաժակակից ռոբոտի գաղափարը նոր չէ. լեհ ինժեներները մինչ այդ ճշգրիտ լցման արտադրական ձեռքը հարմարեցրել էին բաժակի եւ բաժակակցի հետ չխկացնելու համար, սակայն ձեռքը նույն հույզերը չէր արթնացրել, ինչ Դրինքին:




























