«ՉԻ» լավատեղյակ աղբյուրների համաձայն, Սերժ Սարգսյանը խիստ հրահանգ է ուղարկել ուժային կառույցներին ՀՀ բնապահպանության նախարարության  աշխատակիցներին պատժելու վերաբերյալ: Նույն աղբյուրների փոխանցմամբ, նա ասել է, որ Սեւանի այսօրվա վիճակի համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, բայց այնպես արեք, որ բանը նախարարին չհասնի: «Այսինքն` մանր չինովնիկները» կդատվեն, իսկ նախարարը, որը գլխավոր պատասխանատուն է, դարձյալ կպլստա: Նշվում է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում նախարարին հեռացնել աշխատանքից այդ չարաշահումների պատրվակով, քանի որ այդ դեպքում ստիպված կլինի նաեւ հրահանգ տալ`նրան կալանավորելու վերաբերյալ: Իսկ դա սկանդալային իրադարձություն կլինի, քանի որ նախարարին դատելը Հայաստանում աննախադեպ բան է»,-գրում է թերթը:

Բացի այդ, պարբերականի իշխանական աղբյուրները պնդում են, որ «եթե գումարները լափելու համար Արամ Հարությունյանը դատապարտվի, ուրեմն նախարարների 90 տոկոսը եւս պետք է գնա նրա ճանապարհով, բայց այդպիսի բան չի կարող լինել: Դա լուրջ ցնցումների կհանգեցնի, թիմում սխալ կհասկանան»: