«Անտառային պետական մոնիտորինգ կենտրոնի» դաշտային բաժինը «Հրապարակ»-ի Վանաձորի թղթակցի եւ մի խումբ բնապահպանների ուղեկցությամբ շրջայց է կազմակերպել Լոռու մարզի անտառներում` ապօրինի ծառահատման փաստերը հայտնաբերելու համար:

Անտառտնտեսության եւ բնապահպանության նախարարության արձանագրած 11 ապօրինի ծառահատումների փոխարեն հայտնաբերվել են 100-ից ավելի հատված ծառեր: Մոնիտորինգի բաժնի ղեկավարը սկսել է համոզել «Հրապարակ»-ի թղթակցին, որ իր հոդվածում հատված ծառների քանակը չնշի: Դա բացատրել է նրանով, որ անտառապետին վնաս կպատճառեն` «մեղք է»: