ԱՄՆ Յուտայի եւ Հարավային Քալիֆորնիայի համալսարանների գիտնականները ստեղծել են համակարգիչ, որը կանխատեսում է ամուսնական զույգերի հարաբերությունների հետագա զարգացումը, հայտնում է The Wall Street Journal-ը:
Համակարգիչը մարդկանց ձայնի մեջ ստուգում է այս կամ այն զգացմունքի առկայությունը: Այդ տվյալները համեմատել են պրոֆեսիոնալ հոգեբանների աշխատանքի հետ: Պարզվել է, որ ծրագիրը կարող է ավելի լավ կանխատեսել ընտանեկան կյանքում վատթարացումներն ու բարելավումները, քան մարդը, հայտնում է Gazeta-ն:
Ծրագրի ստեղծման համար գիտնականերն աշխատել են 134 քրոնիկ պրոբլեմատիկ զույգերի հետ, որոնք ավելի քան 10 տարի ամուսնացած են եղել: Համակարգիչը ձայնի վերլուծության միջոցով 78 տոկոս դեպքերում ճիշտ կանխատեսում է արել: Իսկ հոգեբանների կանխատեսումների ճշգրտությունը 76 տոկոս է:




























