Ավստրիայում լայն արձագանք է գտել մոլագարի զոհի գիրքը: «3096 օր»՝ այսպես է կոչվում 22-ամյա Նատաշա Կամպուսի ինքնակենսագրական թրիլլերը: 2006թ. օգոստոսի 26-ին փախչելով իրեն առեւանգողի տանից, նա դիմել է հարեւաններին եւ պատմել իր մասին: Դրանից մի քանի օր անց ողջ աշխարհն իմացավ Վոլֆգանգ Պրիկլոպիլի մասին, ով 8 տարի, 1 ամիս եւ 18 օր պահել, տանջել եւ բռնաբարել էր աղջկան:
Ավստրիայի «թիվ 1 մոլագարի» զոհը համարվող Նատաշան սեփական հաղորդում ունի հեռուստատեսությունում, իսկ բավարական մի ընկերություն նրա մասին ֆիլմ է նկարահանում: Նրա պատճառով քննիչ Ֆրանց Կրելը, ով վարում էր գործի հետաքննությունը, ընկել էր ընկճախտի մեջ եւ ինքնասպան եղել: Տունը, որտեղ Նատաշան 8 տարի է անցկացրել, այժմ պատկանում է նրան: Կամպուսի պատմությունից 2 տարի անց Ավստրիան իմացավ Յոզեֆ Ֆրիցլի մասին, ով 24 տարի սեփական աղջկան պահել էր նկուղում եւ յոթ երեխա ունեցել նրանից: Ֆրիցլի զոհերը փոխել են իրենց անունները եւ հեռացել քաղաքից, որ մոռանան իրենց վախերը: Նատաշան մոռանալ չի ուզում, եթե որոշել է վախեցնել իր ընթերցողներին, ուրեմն արդեն ինքն էլ չի վախենում, հաղորդում է «Վեստին»:




























