Թեհրանում դատապարտված՝ WP-ի լրագրող Ջեյսոն Ռեզայանին թույլ են տվել Սուրբ Ծնունդն անցկացնել մոր եւ կնոջ հետ, հաղորդում է The Washington Post-ը:

Տղամարդը կարողացել է ճաշակել տանը պատրաստված կերակուրը այն բանից հետո, երբ երկար տարիներ հետո դատարանը թույլ է տվել  նրա հարազատներին այցելել դատապարտյալին: Այս մասին հաղորդել է լրագրողի մայրը՝ Մերին:

Լրատվամիջոցը, որտեղ աշխատել է լրագրողը, ողջունել է դատարանի որոշումը եւ հավելել, որ ազատազրկման 522 օրերի ընթացքում մի քանի անգամ են թույլ տվել հանդիպել ընտանիքի անդամների հետ:

WP-ում նաեւ ընդգծել են, որ ազնիվ ու անմեղ մարդու ազատազրկումը ողբերգական եւ անարդար իրավիճակ է, հաղորդում է Gazeta-ն:

Իրանական դատարանը նոյեմբերին լրագրողին ազատազրկման է դատապարտել իբր լրտեսության համար: Նշենք, որ ձերբակալման պահից (2014-ի ամառ) մինչեւ 2015-ի աշուն Ռեզայանին մեղադրանք չէր առաջադրվել: