Ճապոնական Panasonic ընկերությունը նախատեսում է 2017 թվականին Չինաստանում էլեկտրամոբիլների եւ հիբրիդային մեքենաների համար մարտկոցների արտադրություն սկսել, գրում է Nikkei Asian Review-ն:
50 մլրդ իեն (412 մլն դոլար) արժողությամբ նախագիծը կիրականացվի չինական գործընկերների հետ:
Գործարանը տարեկան 200 հազար մեքենայի համար մարտկոցներ կարտադրի, հաղորդում է Gazeta-ն:
Նշվում է, որ Panasonic-ը լիթիում-իոնային մարտկոցների խոշորագույն արտադրողն է եւ նրան է պատկանում համաշխարհային շուկայի 45,7 տոկոսը:




























