Մենդելեեւի աղյուսակի 113-րդ քիմիական տարրը կստանա ճապոնիում անվանումը: Նոր տարրի անվան համար հիմա պայքարում են գիտնականների խմբեր Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից: Այս մասին հաղորդում է Sputnik-ը:

113-րդ տարրի հայտնագործման հեղինակը համարվելու համար պայքարում են երկու թիմեր՝ ռուս-ամերիկյան եւ ճապոնական: Առաջինը այդ տարրի սինթեզի մասին հայտարարել է 2003 թվականին՝ Դուբնայում միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտում փորձարկումներից հետո:

Երկրորդ թիմը իր տվյալների մասին հայտարարել է 2004-ին, 2005-ին եւ 2012-ին: Տարրի անվան վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միությունը:

Միությունը հակված է առջնությունը տալ ճապոնացի գիտնականների խմբին, քանի որ նրանց կարծիքով, 2003 թվականի սինթեզի տվյալները կասկած են հարուցում, հաղորդում է Lenta-ն:

Նոր քիմիական տարրի բացահայտման եւ անվան վերաբերյալ վերջնական որոշումը հայտնի կդառնա 2016-ի հունվարին: