Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի «Իսկատել» կոնստրուկտորական բյուրոն անօդաչու ուղղաթիռի համալիր է ստեղծել՝ հրդեհների կետային մարման նպատակով, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր Դմիտրի Դյակոնովի խոսքը:

«Հրդեհի մարման կետային համակարգի փորձարկումներ են անցկացվել: «Վորոն 700» անօդաչու ուղղաթիռը հրդեհի վայրում «հակահրդեհային ռումբեր» է նետել՝ կրակը մարող նյութով»,-ասել է նա:

Դյակոնովի խոսքով, ուղղաթիռը կանգնել է օդում, հենց հրդեհի վերեւում եւ պարաշյուտներով ռումբեր է նետել, որոնք պայթել են հրդեհի վայրում, որից հետո կրակը մարող նյութը տարածվել է մեծ մակերեսով:

Կրակի բոլոր օջախները հնարավոր է եղել մարել: