Ռուսաստանի Պետդուման սեպտեմբերի 10-ին քննարկելու է երկու օրենսդրական նախաձեռնություն, որոնցից մեկով առաջարկվում է մայիսի 2-ը դարձնել ոչ աշխատանքային օր, իսկ մյուսով՝ ամանորյա տոները կրճատել դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը: Մայիսի 1-ը եւ 2-ը լինելու են Գարնան եւ Աշխատանքի տոներ:

Համապատասխան օրինագծերով առաջարկվում է փոփոխություն կատարել նաեւ ՌԴ աշխատանքային օրենսգրքում, սակայն Պետդումայի աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել դրանց: