Սոցցանցերից օգտատերերի կախման աստիճանը կարելի է որոշել այն պատճառներով, որոնք մարդկանց ստիպում են շփվել այդ ձեւաչափով: Հետազոտության նման արդյունքներ են ներկայացրել Օհայոյի գիտնականները՝ վերլուծելով Facebook-ի ավելի քան 300 երկրպագուների վարքագիծը, հայտնում է ScienceDaily–ը:

Որքան շատ են մարդիկ օգտագործում սոցցանցերն իրենց նպատակներին հասնելու համար, այդքան ավելի շատ կախում են ունենում դրանցից, ասումէ Աքրոն քաղաքի համալսարանի դոցենտ Էմբեր ֆերրիսը: Այս առումով առավել խոցելի են նրանք, ովքեր այդ նույն Facebook –ը օգտագործում են նոր մարդկանց հետ ծանոթանալու նպատակով: Չնայած այդ կախումը համարժեք չէ թմրամոլությանը, հայտնում է RG-ը:

Կախման առաջացումը պայմանավորող գործոնները բացահայտելու համար ֆերրիսն ու իր գործընկերը՝ Էրին Հոլլենբոն ուսումնասիրել են Facebook –ի 18-68 տարեկան 301 օգտատերերի, որոնք սոցցանցերում ամսական առնվազն մեկ անգամ փոստեր են տեղադրում: Նրանք հայտնաբերել են, որ շատերը Facebook –ը օգտագործում են իրենք իրենց ավելի լավ հասկանալու համար, դրա համար մարդիկ ձգտում են նոր ընկերներ ձեռք բերել ու նվաճել նրանց ուշադրույթւոնը: Նման օգտատերերը սովորաբար ավելի ցածր ինքնագնահատական ունեն, քան մյուսները:

«Նրանք կարող են հաղորդագրություններ տեղադրել այն մասին, թե ինչպես են մարզասրահ գնացել, ինչ խնդիրներ են ունեցել, կամ էլ իրենց դիրքորոշումն արտահայտել որեւէ քաղաքական հարցի շուրջ: Բայց միաժամանակ նրանք սպասում են իրենց ընկերների արձագանքին, ոպեսզի իրենք իրենց ավելի լավ հասկանան,- հավաստիացնում է Ֆերրիսը,- Որոշ օգտատերեր ուսումնասիրում են, թե ինչպես են ուրիշները հաղթահարում այն խնդիրները, որոնք նման են իրենց սեփական խնդիրներին, ու հասկանում, թե ինչ մոտեցում կարելի է ցուցաբերել այլ կաեւոր ու բարդ իրավիճակում»:

Կախման մյուս նշանները կապակցված են տեղեկություններ կամ զվարճանք ստանալու պահանջի հետ: Օրինակ, ոմանք միայն սոցցանցերի միջոցով են իմանում որեւէ լոկալ միջոցառման՝ փառատոնի, ցուցահանդեսի, համերգի մասին: Սա նույնպես վկայում է սոցցանցերով չափից շատ հրապուրված լինելու մասին: