Մախաչկալայում՝ իր ծառայողական «Վոլգա» մեքենայում սպանվել է թիվ 7 ուղղիչ գաղութի ղեկավարը, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով քաղաքի իրավապահներին:

Գնդապետ Օմար Մուգադովին գնդակահարել են, երբ նա սպասում էր խանութ մտած կնոջը: Աղբյուրի տվյալներով, գնդապետը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Կրակի տակ է հայտնվել նաեւ նրա կինը, ով դուրս էր գալիս խանութից, նա վիրավորվել է:

Ավազակները դեպքի վայրից թաքնվել են:

Իրավապահները Նուրադիլովով բնակավայրի մոտ հայտնաբերել են մի թաքստոց, որում եղել են պայթուցիկ նյութերի ստեղծման համար բաղադրիչներ: