Ռուսաստանն ու Իրանը կարող են սկսել ազգային արժույթներով հաշվարկները: Այս մասին «Վեստի վ սուբոտու» ծրագրին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը:
«Մենք չենք բացառում, այդ թվում ռուբլի-ռիալ հաշվարկների հնարավորությունը՝ ելնելով նրանից, որ առեւտրի ծավալներն աճելու են, եւ հնականաբար, ռուբլի է հայտնվելու իրանական բանկերում: Նրանք կարող են ռուբլով վճարել մեր ապրանքների դիմաց»,-ասել է Մանտուրովը:
Նրա խոսքով, 5 տարվա ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կարող է կազմել մոտ 5 մլրդ դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



























