Ռումինիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը չհաջողվեց առաջ մղել կախարդներին եւ գուշակներին պարտադիր հարկելու օրինագիծը: Ռումինիայի Սենատը մերժել է այդ նախաձեռնությունը, հաղորդում է AP-ն:
Կուսակցության անդամները կարծում են, որ սենատորները պարզապես «վախեցել» են: Իսկ Ռումինիայում հայտնի կախարդ Մարիա Կամպինան տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ պետության համար դժվար կլինի ֆիքսված եկամուտ չունեցող գուշակներից հարկեր հավաքել:





























