NASA-ի ներկայացուցիչները «Curiosity» մարսագնացի օգնությամբ Կարմիր մոլորակի գրունտի նմուշներում եզակի նատրիտներ են հայտնաբերել, որոնք կենդանի օրգանիզմների համար պիտանի ազոտ են պարունակում: Այս մասին գրում է «Proceedings of the National Academy of Sciences» կայքը:
Ըստ գիտնականների, այս բացահայտումն ապացուցում է, որ Մարսը պիտանի է կյանքի համար: Գեյլ խառնարանի մերձակայքում մարսագնացն օրգանիզմների զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովող միջավայր է գտել:
Ըստ Informing-ի, տաքացնելով այդ հատվածից հավաքված նստվածքային հանքանյութերը՝ մասնագետները կարողացել են ազոտի երկօքսիդ ստանալ, այդ կերպ հաստատելով ավելի վաղ ներկայացված տեսությունը:
Մասնագետները կարծում են, որ 3.7 մլրդ տարի առաջ Գեյլ խառնարանում կարող էր քաղցրահամ ջրով մեծ լիճ գոյություն ունենալ: Ենթադրվում է նաեւ, որ Մարսի հնագույն էկոհամակարգում կարող էին մանրէներ բնակվել:
Ավելի վաղ NASA-ի աշխատակիցները ենթադրում էին, որ որոշ նյութեր Կարմիր մոլորակի վրա հայտնվել են տիեզերական աղբի հետ:




























