Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես անդրադարձել է մամուլում տարածված լուրերին, թե ԱԺ նախագահի պաշտոնը ՀՀԿ-ն մտադիր է զիջել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին:
«Վերջին շրջանում հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, իբր ՀՀԿ-ն պատրաստվում է ԱԺ նախագահի պաշտոնը զիջել այլ քաղաքական ուժի: Լիազորված եմ հայտարարելու, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում ԱԺ նախագահի պաշտոնը զիջել որեւէ այլ կուսակցության»,- հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Երեկ` սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեղեկությունները հերքել էր նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նշել էր, որ այդ խնդիրը որոշում է մեծամասնություն ունեցող կուսակցությունը եւ նրա նախագահը:



























