Թուրքական Շըրնաք նահանգում սպանվել են Քրդական բանվորական կուսակցության՝ PKK-ի 9 ապստամբներ: Մարտը նախաձեռնել են թուրքական զինված ուժերը՝ ի հեճուկս PKK-ի կողմից հռճակված միակողմանի հրադադարի:

Միջադեպի կապակցությամբ հանդես է եկել քրդամետ Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցության համանախագահ Սելահեդդին Դեմիրթաշը: Նա հայտարարել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է ներողություն հայտնի:

«Էրդողանը պետք է արձագանքի այս միջադեպին: Հակառակ դեպքում, PKK-ն չի կարող հանգիստ մնալ եւ արյունահեղությունը կվերսկսվի»,- ընդգծել է Դեմիրթաշը: «Միթե՞ այսպես է մտադիր Էրդողանը մտադիր լուծել քրդական հարցը Թուրքիայում»,- ամփոփել է նա: