Աստված տա մենակ խաղաղություն լինի, պատերազմ չլինի 2016-ին, բայց որ պատերազմ եղավ, առաջինը երկրապահն ա գնալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն`  խոսելով 2016-ից իր սպասումների մասին:

«Մենակ խաղաղություն լինի, էդ ա իմ ցանկությունը, հենց պատերազմ եղավ, առաջինը երկրապահն ա գնում սահման: Չնայած երկրապահը պաստայանի սահմանին ա, մենք միշտ էլ գնում ենք… իմ ցանկությունը մենակ խաղաղությունն ա»,-ասաց Սարոյանը:

Քաղաքական ու տնտեսական առումով Սարոյանը ոչ բարեմաղթանք, ոչ էլ որեւէ կանխատեսում ունի: «Խոմ ես գուշակ չե՞մ, ինչ իմանամ` ինչ կլինի, ժամանակը ցույց կտա»,-ասաց նա:

Անորոշ է նաեւ իր պատգամավորական ապագան. ասաց` որեւէ բան իրեն դեռ չեն ասել: Կլինի, թե ոչ հաջորդ ցուցակում, դեռ չգիտի:

Հարցին, թե մտահոգված չէ՞ այն լուրերից, որ ՀՀԿ-ի ավագ սերնդից շատերը կլքեն կուսակցության համամասնական ցուցակը, նա պատասխանեց.  «Չէ~, հավատա, որ չէ… Ոչ թե ես չեմ ուզում լինեմ, այլ ոնց որոշի մեր թիմը, նենց էլ կլինի»: