Բրիտանական  Monarch Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Աթենքում: Պատճառը տեխնիկական խնդիրներ են:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», տուժածներ չկան:
Airbus A321 ինքնաթիռը, որտեղ 185 մարդ է եղել, չվերթ էր իրականացնում Զակինթոս կղզուց (Հունաստան արեւմտյան ափ) դեպի Բիրմինգհեմ:

Ներկայումս օդանավակայանի մասնագետները ստուգում են օդանավը: