Սեպտեմբերի 8-11-ը, Իտալիայի Բոսեի վանքում տեղի է ունենում հոգեւոր կյանքին նվիրված 18-րդ միջազգային էկումենիկ ժողովը` «ՙՀաղորդակցություն եւ մենակեցություն» խորագրով:

Ժողովին մասնակցում են 250 ներկայացուցիչներ` հոգեւորականներ, վանականներ եւ աշխարհականներ Հռոմի Կաթոլիկ, Ուղղափառ եւ Անգլիկան եկեղեցիներից:

Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը: