Իրանը դեկտեմբերի 28-ին միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերած համաձայնագրի շրջանակներում Ռուսաստան է ուղարկել 11.3 տոննա քիչ հարստացված ուրան։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարության մեջ։
«Բեռը ներառում է Իրանի ողջ միջուկային նյութը, որը հարստացվել էր մինչեւ 20 տոկոս եւ որն արդեն Թեհրանի հետազոտական ռեակտորների համար վառելիքային տարրերի տեսք չուներ»,- ասված է փաստաթղթում։
«Իրանից բոլոր հարստացված նյութերի դուրսբերումը կարեւոր քայլ է միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերած համաձայնագրի Թեհրանի պարտավորությունների կատարման համար, որոնց համաձայն՝ Իրանը չկ կարող ունենալ ավելի քան 300 կգ քիչ հարստացված ուրան»,- նշված է հայտարարության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։




























