Վլադիկավկազի շուկայում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերից մեկը Հայաստանի 34-ամյա քաղաքացի, Գյումրիի բնակիչ Արսեն Էլբակյանն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հարավային դաշնային օկրուգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, ով այցով գտնվում է Վլադիկավկազում:
Ահաբեկչության արդյունքում զոհվել են նաեւ երկու հայեր, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են: Նրանցից մեկը 60-ամյա Սերգեյ Գրիգորյանն է: Գոմցյանի խոսքով, այժմ աշխատանքներ են տարվում Էլբակյանի դին հայ համայնքի աջակցությամբ հայրենիք ոուղղությամբ:
Սակայն, Հյուսիսային Օսիայի հայ համայնքի տվյալներով՝ ահաբեկչության արդյունքում զոհված հայերի թիվը հասնում է 4-ի, վիրավորներինը՝ 7-ի:
Նշենք, որ մահապարտ-ահաբեկիչը «Վոլգա» ավտոմեքենան պայթեցրել էր սեպտեմբերի 9-ի առավոտյան՝ Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մոտ: Ռումբի հզորությունը կազմել է 30-40 կգ տրոտիլային համարժեքով: Վերջին տվյալներով, զոհերի թիվը կազմում է 17 մարդ: Վիրավորվել են 137 մարդ, հիվանդանոցներում մնում են 121 մարդ:



























