Օգտակար հանածոների քարհանքերում բեռնատարների համար ճանապարհների առավելագույն երկայնակի թեքությունը կբարձրացվի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստում։

Նախկինում ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա հանքերում առավելագույն թույլատրելի թեքությունը կազմում էր 70 պրոմիլե բեռնած մեքենաների ուղղությամբ (զառիվերով) եւ 120 պրոմիլե դատարկ մեքենաների համար։ Այսուհետ զառիվերի համար թույլատրելի թեքությունը ավելացվել է մինչեւ 100 պրոմիլե (10 տոկոս)։

Որոշումը պայմանավորված է ճանապարհի ընդհանուր ձգվածությունը, այսինքն նաեւ հանքի մակերեսը փոքրացնելու համար։