Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, ամանորի գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայ Եկեղեցու բոլոր տաճարներում, կկատարվի Գոհաբանական մաղթանք եւ նռնօրհնեք:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են ԼՂՀ իշխանությունները:
Հայ եկեղեցին հորդորում է մեր ժողովրդին մասնակցել Գոհաբանական մաղթանքին եւ նռնօրհնեքի արարողությանը:




























