Իրանը 2016-2017թթ. բյուջեում նավթի գինը հաշվարկել է մեկ բարելի դիմաց 40 դոլարի սահմանում։ Այս մասին ասել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Զանգանեն ենթադրում է, որ գների անկման միտումը պայմանավորված է նավթի շուկայի բարձր փոփոխականությամբ, ընդ որում, նա կոչ է արել վատ սցենար չսպասել։
«Անցկացրել ենք անհրաժեշտ աշխատանքները, եւ դրանից հետո միայն ենթադրում ենք, որ բյուջեում հաշվարկվել է նավթի առավել ճիշտ եւ առավել հավանական գինը՝ չնայած շուկան հակված է տատանումների»,- ասել է նախարարը։



























