2011 թ. հունվարի 1-ից ճանապարհային ոստիկանության աշխատակիցները իրավասություն կստանան վարորդներին տուգանել ապահովագրական պոլիսներ չունենալու համար։ Համապատասխան կտրոնը անպայման պետք է փակցված լինի ավտոմեքենայի դիմապակու վրա։ Տուգանքի չափը առաջին անգամվա համար 50 հազ. դրամ է (մոտ 135 դոլար)։

Նշենք, որ հունվարի 1-ից Հայաստանն անցնում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահոագրության համակարգին։ Հոկտեմբերի 1-ից ապահովագրական ընկերություններն արդեն սկսելու են ապահովագրական պոլիսների վաճառքը։

ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Աննա Վարդիկյանն այսօր` սեպտեմբերի 10-ին հատուկ լրագրողների համար կազմակերպված սեմինարի ընթացքում ասաց, որ ճանապարհային ոստիկանության բոլոր մեքենաներում կլինեն նոթբուքեր, որում կգրանցվեն բոլոր այն ավտոմեքենաների համարները ու այլ տվյալներ, որոնք նախորդ օրվա դրությամբ ապահովագրված չեն։

Ըստ Կենտրոնական բանկի վարչության պետ Վահե Վարդանյանի՝ որոշ երկրներում տեխնիկական լուրջ խնդիրների են բախվել կեղծ կտրոնների պատճառով։ Այսպես՝ Ղազախստանում պոլիսների 40 տոկոսը եղել է կեղծված, իսկ ոստիկաններին շատ դժվար է եղել պարզել կտրոնի իսկությունը։ Կեղծիքների առատության պատճառով տապալվեց համակարգը նաեւ Վարստանում, որտեղ Միխայիլ Սահակաշվիլին ստիպված եղավ չեղյալ համարել ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը։ Ամենայն հավանականությամբ՝ Հայաստանի ոստիկանություն արդեն հունվարի 6-ից կհետեւի ավտոմքենաների ապահովագրական պոլիսների առկայությանը։