Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 100 հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմին` Սիրիայի հայկական դպրոցների համար:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։