Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ամանորի գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայ Եկեղեցու բոլոր տաճարներում, կկատարվի Գոհաբանական մաղթանք եւ նռնօրհնեք:
Նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են ԼՂՀ իշխանությունները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է ժողովրդին մասնակցել Գոհաբանական մաղթանքին եւ նռնօրհնեքի արարողությանը:




























